Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը մեկնաբանել է Հայաստանում երկաթուղային կապի վերականգնման հարցը։

«Ճանապարհը 44 կիլոմետր երկարություն ունի։ Երկաթուղային շինարարության ռուսաստանցի մասնագետներն այս ճանապարհը ոտքով են անցել։ Ճանապարհը կարող է վերականգնվել մոտ երկու տարվա ընթացքում, քանի որ թունելները չեն ավերվել. անհրաժեշտ է վերականգնել միայն երկաթուղային համալիրը»,- APA-ին ասել է դեսպանը՝ պատասխանելով երկաթուղային կապի վերականգնման մասին հարցին։

Նրա խոսքով՝ այնքան էլ կարեւոր չէ, թե ում կողմից եւ ինչպես կվերականգնվի ճանապարհը. «Այս ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները, այլեւ կստեղծի պայմաններ տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար։ Գլխավորն այն է, որ ճանապարհի վերականգնումն ավարտվի հնարավորինս շուտ»։