Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած 6.3 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է յոթի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սամանգանի առողջապահության վարչության խոսնակ Սամիմ Ջոյանդային երկուշաբթի՝ նոյեմբերի 3-ին։

«Այսօր առավոտյան հաղորդվել է 150 վիրավորի և յոթ մահացածի մասին, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ», - գործակալությանը ասել է Ջոյանդան։

Նա ասել է, որ մահացածների թիվը հիմնված է երկուշաբթի առավոտյան դրությամբ հավաքված հիվանդանոցային հաղորդագրությունների վրա։

Նույն օրը ավելի վաղ Ուզբեկստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնը գրանցել է 6.8 մագնիտուդով հզոր երկրաշարժ Աֆղանստանի կենտրոնում։ Ցնցումները զգացվել են ամբողջ հանրապետությունում։