Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել է, հայտնում է Hindustan Times-ը։

Նահանգի մայրաքաղաք Հայդարաբադ մեկնող ավտոբուսում եղել է մոտ 70 ուղևոր։ Բեռնատարը խիճ է տեղափոխել։ Վթարի ժամանակ այն այնպիսի ուժով է բախվել ավտոբուսին, որ բեռի մի մասը թափվել է տրանսպորտային միջոցի վրա, ինչի հետևանքով ուղևորները չեն կարողացել դուրս գալ։

Վթարի վայր են ժամանել փրկարարական ծառայությունները։ Մարդկանց դուրս բերելու համար օգտագործվել են էքսկավատորներ։

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է արագության գերազանցումը և բեռնատարի վարորդի կողմից վերահսկողության կորուստը։