Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում ծրագրված հանցագործությունները շատ փոքր տոկոս են կազմում։ Այս մասին նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Հայաստանի Հանրապետությունը չի առանձնանում կազմակերպված և նախապատրաստված ծանր հանցագործությունների վիճակագրությամբ։ Մեր վիճակագրական պատկերում հանցագործությունների միայն շատ փոքր տոկոսն է ծրագրված։ Հիմնականում, սպանությունների ընդհանուր պատկերում, մենք դիտարկում ենք այնպիսի դեպքեր, որոնք այս կամ այն պահի ազդեցության տակ առաջացած վիճաբանության շարունակությունն են», - հավաստիացրել է Սարգսյանը։





























