Ես կողմ եմ վեցամսյա ժամկետային զորակոչի ներդրմանը և որոշակի զենքով ուսուցմանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազատական կուսակցության ղեկավար և Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

Ըստ նրա՝ ծառայության նման ժամկետի ընթացքում որոշակի թվով զինծառայողներ պայմանագիր կնքելու ցանկություն կհայտնեն։

«Մնացած զինվորները կանցնեն 1,5 տարվա խոր ուսուցում և 25-ամյա պայմանագրեր կկնքեն՝ ամսական 2000 դոլարին  համարժեք դրամ, իսկ սպաների համար՝ 3000 դոլարից սկսած աշխատավարձով։

Սրանք լուծելի խնդիրներ են։ Իշխանությունները չեն ցանկանում լուծել այս խնդիրները և ընդհանրապես չեն ցանկանում բանակ ունենալ՝ առաջարկելով հանձնվել Թուրքիային և Ադրբեջանին»,- նշեց Բաբայանը։

Նա կարծում է, որ գործող կառավարությունը 44-օրյա պատերազմում կրած պարտության համար պետք է նստի մեղադրյալի աթոռին։

«Եթե մարզպետերը չեն ապահովել զորահավաք, եթե Գլխավոր շտաբը պետք է զինվորներ ուղարկեր առաջնագիծ, որ նրանք կրակեին և իրենց հրամանատարներին դեմքով ճանաչեին, և այլն...»,- ընդգծեց Բաբայանը։