Աֆրիկայի գավաթի խաղարկությունում ավարտվեցին նաեւ B խմբի հանդիպումները:
1/4 եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեցին Կոտ դ’Իվուարը եւ Սուդանը:
3-րդ տուրում խմբի առաջատար եւ մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդ համարվող Կոտ դ՝Իվուարի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Անգոլային` վերջինիս զրկելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից:
Խմբի մյուս խաղում Սուդանը 2:1 հաշվով հաղթեց Բուրկինա Ֆասոյին եւ խփած ու բաց թողած գոլերի տարբերությամբ գերազանցելով անգոլացիներին` խմբում գրավեց երկրորդ տեղը:
B խումբ
խաղ միավոր
Կոտ դ՝Իվուար 3 9
Սուդան 3 4
Անգոլա 3 4
Բուրկինա Ֆասո 3 0











