Անգլիական «Լիվերպուլը» ներողություն է խնդրել ակումբի պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութի համար, հաղորդում Daily Mail-ը:
Թիմի կայքում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման լավագույն պահերի տեսագրությունն է տեղադրվել, որի դրվագներից մեկում մերսիսայդյան ակումբի երկրպագուն ռասիստական ժեստերով է աչքի ընկնում:
Ենթադրվում է, որ այդ ժեստերն ուղղված են եղել Պատրիս Էվրային: Տեսանյութը հեռացվել է, իսկ երկրպագուն կարող է զրկվել «Լիվերպուլի» տնային հանդիպումներին հաճախելու հնարավորությունից:











