Ադրբեջանի համար «Զանգեզուրի միջանցքը», կարծում եմ, շատ ավելի լայն հասկացություն է։ Այն չի վերաբերում «Թրամփի ուղուն»։ Այս մասին նոյեմբերի 4-ին Երևանում «Օրբելի 2025» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կարնեգի Բեռլինի կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը։
«Դրան պետք է այսպես վերաբերվել՝ ի տարբերություն Հայաստանի, մենք բացասաբար չենք ընկալում դա։ Առնվազն ոչ այն դեպքում, երբ մենք օգտագործում ենք «միջանցք» տերմինը։ Հայաստանում դրա նկատմամբ վերաբերմունքն այլ է։ Ադրբեջանում մարդիկ միջանցքն այլ կերպ են ընկալում, իսկ Հայաստանում՝ այլ կերպ», - ասել է Շիրիևը։











