Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում են դոլարի թուլացման միտումները: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունվարի 31-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 386.93 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.09 %-ով կամ 0.34 կետով: Առեւտրային նստաշրջանը բացվել է 1 դոլար/387 դրամ փոխարժեքով, սակայն այնուհետ դոլարի առաջարկը գերազանցել է պահանջարկին:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 5.84 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դեռեւս կան փոխանակման կետեր, որ դոլարն ընդունում են 386 դրամով, սակայն դրանց թիվը գնալով պակասում է: Փոխարնն ավելանում է այն փոխանակման կետերի թիվը, որոնք «համարձակվում են» դոլար վաճառել 388 դրամից էժան: