Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 31-ին, ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին եւ քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ տարածաշրջանային խնդիրներին:

Ներկայացնելով ԵՄ-ի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի, եւ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել: