Զիմբաբվեի եւ Զամբիայի սահմանին բեռնատարների վարորդները ստիպված են անվտանգության խստացված միջոցներ կիրառել «հանցագործ միջավայրի» պատճառով: Վարորդների վրա, սակայն, ոչ թե հանցագործ խմբավորումներն են հարձակվում, այլ քաղցած բաբուինների խմբերը:
Սահմանային անցակետի ղեկավարի խոսքով` այդ խնդիրը շտապ լուծում է պահանջում, քանի որ պրիմատները խլում են կանացի պայուսակները եւ ուղեւորների անձնական իրերը, դատարկում են առեւտրային բեռնարկղերի պարունակությունը:
Միաժամանակ բաբուինները սողոսկում են ավտոմեքենաներ, կծում եւ անգամ ծեծում են իրենցից պաշտպանվել փորձող մարդկանց:
Իրավապահներից մեկի խոսքով` մինչեւ 40կգ զանգվածով պրիմատները շատ կողմերով հիշեցնում են փողոցային գողերի. Նրանք սովորել են հմտորեն խաբել, քողարկել իրենց գործողությունները, թաքուն հարձակվել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























