Դուք դատեք, նորմա՞լ է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու, բանակցային գործընթացը կանգնացնելու մեջ, ինչը հասկանալի է, որովհետև ինքը հակառակ կողմն է, և նույն մեղադրանքը Հայաստանի հասցեին հնչեցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Սերժ Սարգսյանի նախկին աշխատակազմի ղեկավարի որդին (նկատի ունի Նարեկ Կարապետյանին–խմբ) հարցազրույցում ասում է, որ 2023 թվականին Հայաստանի վարչապետը հայերին Լեռնային Ղարաբաղից տեղափոխեց Հայաստան։ Կարծես որևէ բան չէր եղել, Նիկոլ Փաշինյանը էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը։ Էս են էս մարդիկ։ Ես հասկանում եմ՝ ընդդիմադիր գործունեություն է, բայց պետք է տարբերակես իշխանության դեմ պայքարը պետության դեմ պայքարից»,–ասաց նա։











