Հասարակածային Գվինեայում եւ Գաբոնում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի գավաթի խաղարկությունում ավարտվեցին նաեւ C խմբի հանդիպումները։

3-րդ տուրում Գաբոնը նվազագույն հաշվով հաղթեց Թունիսին եւ խմբում գրավեց առաջին հորիզոնականը։ Թունիսցիները 1/4 եզրափակիչ են դուրս գալիս երկրորդ տեղից։

Խմբի մյուս խաղում Մարոկկոն 1։0 հաշվով հաղթեց Նիգերին։

Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի ուղեգիր են ձեռք բերել նաեւ Կոտ դ՝Իվուարը, Սուդանը, Զամբիան եւ Հասարակածային Գվինեան։

Այսօր, փետրվարի 1-ին կայանալու են D խմբի հանդիպումները։ Քառորդ եզրափակիչի վերջին երկու ուղեգրերի համար պայքարում են Գանան, Մալին եւ Գվինեան։

Գաբոն - Թունիս՝  1։0

Աբումեյանգ, 65

 

Մարոկկո - Նիգեր՝  1։0

Բելհանդա,  79

 

C  խումբ

                խաղ  միավոր

Գաբոն       3         9

Թունիս       3         6

Մարոկկո    3         3

Նիգեր        3         0

 

D խումբ

                     խաղ  միավոր

Գանա             2           6

Գվինեա          2           3

Մալի               2           3

Բոտսվանա    2           0