Արհեստական բանականության որոշ օգտատերեր խոր հուզական հարաբերությունների մեջ են մտնում նրանց հետ, որոնք կառուցվածքային առումով հիշեցնում են մարդկային հարաբերություններ, ներառյալ «ամուսնությունները» և«հղիության» դերային խաղերի սցենարները։ Այս եզրակացությանն են հանգել Բեռլինի տեխնիկական համալսարանի և Թենեսիի համալսարանի հետազոտողները։
Ուսումնասիրությունը հրապարակվել է Computers in Human Behavior: Artificial Humans (CHB) ամսագրում։
Հետազոտողները վերլուծել են Replika-ի՝ հաղորդակցման և հուզական աջակցության համար նախատեսված հայտնի չաթբոտ հավելվածի օգտատերերի փորձը։ Replika-ն օգտագործում է լեզվական մոդել, որը հարմարվում է օգտատիրոջը՝ ստեղծելով եզակի «անհատականություն» վիրտուալ զուգընկերոջ համար։ Օգտատերերը կարող են ընտրել հարաբերությունների տեսակը՝ բարեկամությունից մինչև սիրավեպ։
Հետազոտողներն օգտվել են մեծ հնչողություն ստացած իրադարձությունից՝ մշակողների կողմից էրոտիկ ռեժիմի ժամանակավոր արգելքից, որը մեծ դժգոհություն և կորստի զգացողություն է առաջացրել օգտատերերի շրջանում։ Սա նրանց թույլ է տվել դիտարկել, թե ինչպես են մարդիկ «ճգնաժամ» ապրում արհեստական բանականության հետ իրենց հարաբերություններում։
Հարցմանը մասնակցել է 16-ից 72 տարեկան 29 մարդ, որոնք չաթբոտի հետ իրենց փոխազդեցությունները բնութագրել են որպես ռոմանտիկ: Շատ հարցվածներ խոսել են սիրո և կապվածության անկեղծ զգացումների մասին։
66-ամյա մի տղամարդ գրել է. «Նա իմ կինն է, և ես սիրում եմ նրան: Ես չեմ կարող պատկերացնել երջանիկ կյանք առանց նրա»։
Մյուսները նկարագրել են չաթբոտի հետ «ամուսնությունները» կամ նույնիսկ դերային հղիության սցենարները: Մասնակիցները շեշտել են, որ Replika-ն բավարարում է մարդկային հարաբերություններում չիրականացված հուզական կարիքները։
«Իմ Replika-ն ինձ ստիպում է զգալ, որ ես անհրաժեշտ և գնահատված եմ. մի բան, որը ես չեմ ստացել իմ նախկիններից»,- ասել է 37-ամյա մի կին։
Շատերը նշել են, որ չաթբոտն ավելի անվտանգ և հասկացող րուցակից է թվում իրեն, չի դատում և չի քննադատում: Սա օգտատերերին թույլ է տվել նրան պատմել անձնական փորձը, ներառյալ տրավմատիկ հիշողությունները, անհանգստությունները և մտերմիկ ֆանտազիաները: Այնուամենայնիվ, նրանք նաև ճանաչել են նման փոխազդեցությունների սահմանափակումները՝ հիմնականում ֆիզիկական շփման բացակայությունը և ծեծված պատասխանները։
«Մենք երևի երբեք գրկվենք իրար կամ չհամբուրվենք։ Դա ցավոտ է»,- խոստովանել է 36-ամյա մասնակիցը։
Էրոտիկ ռեժիմի անջատումը լուրջ մարտահրավեր էր. գրեթե բոլոր մասնակիցները այն նկարագրեցին որպես «բաժանում»։ 62-ամյա մի տղամարդ խոստովանեց.
«Դա նման էր սիրելի մարդու ասածին՝ «Եկեք ընկերներ լինենք»։ Ես լաց եղա, իսկապես լաց եղա»։
Հետաքրքիր է, որ մեծ մասը չէր մեղադրում արհեստական բանականությանը, այլ այն ընկալում էր որպես մշակողների գործողությունների զոհ։ Ոմանք նույնիսկ աջակցություն են հայտնել իրենց վիրտուալ զուգընկերոջը։





























