2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բնակչության 75%-ը ամսական միջին աշխատավարձից ցածր է ստանում։ Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա զարմանք է հայտնում, թե ինչպես են նման պայմաններում իշխանություններն ընդհանրապես եզրակացություններ անում աշխատավարձերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Պարոնա՛յք և տիկնա՛յք, մեր երկրում մինչև 100 հազար դրամ ստանում է 176 հազար մարդ։ 100 հազարից մինչև 200 հազար դրամ ստանում է 277 հազար մարդ։ 200 հազարից մինչև 300 հազար դրամ՝ 119,647 մարդ։ Էդ միջին աշխատավարձով ո՞ւմ եք խաբում», - ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը՝ նայելով Կառավարության ներկայացուցիչներին։