Հայաստանը մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով վերջին տեղում է Հարավային Կովկասում, Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նա նաև որոշ վիճակագրական տվյալներ է մեջբերել իր պնդումը հիմնավորելու համար։ «Երբ այս իշխանությունը ստանձնեց կառավարությունը 2018 թվականին, մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացող անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների ֆիզիկական անձանց թիվը 47000 մարդ էր։ Գիտե՞ք, ինչքան է կազմում 2025 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 136,511»,- ասել է Խաչատրյանը։











