Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությանը. դա սովորական ընտրություն չի լինելու, դա լինելու է արժեհամակարգային, բարոյական, քաղաքական կառավարչական տեսլականների ընտրություն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14–ին, Վաղարշապատում «Մայր Հայաստան» կուսակղցության ամփոփիչ հանրահավաքում նշեց կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
«Մի կողմում ուրացողների դաշինք է՝ ի դեմս ՔՊ–ի և «Հանրապետության», մեկը հոր անցած անցած ճանապարհն է ուրացել, Արցախն է ուրացել, Հայոց ցեղասպանությունն է ուրացել, Արարատն է ուրացել, սեփական հայրենիքն է ուրացել, իսկ մյուսը սեփական եղբոր անցած ճանապարհն է ուրացել, և էլի Արցախը և մեր մյուս արժեքներն է ուրացել։ Որացողների դաշինքին մենք հակադրում ենք ազգային քաղաքականը։
Նիկոլ Փաշինյանը յոթ տարվա ընթացքում պատերազմ, պարտություն, ավեր, մահեր և փլուզումներ է բերել։ Նա կրկնում է բոլոր այն ձախողակ, դավաճան և հակաազգային գործիչների ճանապարհը, որոնք իրենց երկրներին փլուզումներ են բերել։ Ուկրաինայում Զելենսկին, Վրաստանում Սահակաշվիլին, ժամանակին նաև Ադրբեջանում Էլչիբեյը արեցին ու անում են այն, ինչ արել է և պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար վաղաշապատցիները պետք է իմանան, որ Վաղաշապատը նոյեմբերի 16-ին դառնալու է Հայաստանի ողջ հայության քաղաքական մայրաքաղաքը, որովհետև այս ընտրությունները կարևոր ճակատագրական նշանակություն են ունենալու»,– հայտարարեց Թևանյանը։
Նրա խոսքով, վաղաշապացիները փաստորեն քվեարկելու են նաև Երևանցիների համար, գյումրեցիների համար, վանաձորցիների համար, մյուս քաղաքների ու մարզերի համար. «Վաղաշապացու պատասխանատվությունը ըստ այդմ շատ մեծ է։ Դուք կատարելու եք ոչ միայն համայնքի կառավարման, այլև արժեքային ընտրություն։ Մենք պետք է միասնաբար պաշտպանենք Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, պետք է պաշտպանենք մեր սրբազաններին։
Երեկ Միքայել Սրբազանը կոչ էր հղել վաղարշապատցիներին և ասել էր, որ անպայման մասնակցեն և իրենց քվեն տան։ Մենք բոլորս նաև մեր քրիստոնեական պարտքը ունենք տալու բանտերում տանջվող մեր հայրենակիցներին և եկեք հիմա միասնաբար ծափահարենք բանտերում Հայաստանի համար տառապողներին, մեր սրբազաններին, մեր քաղբանկյալներին։
Մենք հայ առաքելական սուրբ եկեղեցին պաշտպանելու ենք Փաշազադեի հրահանգով մեր եկեղեցու դեմ հարձակված Նիկոլ Փաշինյանից։ Մենք պաշտպանելու ենք կոռուպցիայի ու թալանի զոհ դարձած մեր Վաղաշապատը ՔՊ—ից ու «Հանրապետությունից»։
Մենք պաշտպանելու ենք մեր երեխաների ապագան, որպեսզի նոր պատերազմ չլինի, նոր ավերածություններ չլինեն, նոր պարտություններ չլինեն»,– հայտարարեց նա։
Նշենք, որ Վաղարշապատի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16–ին։ Այսօր քարոզարշավի վեջին օրն է։











