Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրի «Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպման 40-րդ րոպեին խաղադաշտ մտած երկրպագուն ձեռնաշղթաներով իրեն կապել է դարպասաձողից։

Նրա մարզաշապիկին բողոքի խոսքեր են գրված եղել՝ ուղղված «ՌանԷյր» ավիաընկերությանը։

Անվտանգության աշխատակիցներից 5 րոպե է պահանջվել կարգազանց երկրպագուին խաղադաշտից դուրս բերելու համար։