Վերջերս ես հանդիպեցի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ, հատուկ անդրադարձա հայ գերիների հարցին և խնդրեցի, որ այս հարցը լինի ուշադրության կենտրոնում։ Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասել է, որ արձանագրել է, որ հարցը լուծելու հարցում ԱՄՆ նախագահ Թրամփը հրապարակավ արտահայտել է իր հանձնառությունը։ «Ես մանրամասներ ներկայացրեցի այն մասին, թե ինչ ենք մենք անում երկկողմանիորեն այս հարցի վերաբերյալ։ Ես խնդրեցի տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ-ի այս ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ և խնդրեցի, որ հարցը մնա ուշադրության կենտրոնում», - նշել է Փաշինյանը։











