Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը 2025թ․ նոյեմբերի 21-ին այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք։

Ինչպես տեղեկացրել է APA-ն,  այցն իրականացվում է ի պատասխան ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստանի մայրաքաղաք կատարած ուղեւորության, որը տեղի է ունեցել 2025թ․ հոկտեմբերի 21-22-ին։

Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը խաղաղության օրակարգի շրջանակում, որը սահմանվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Համատեղ հայտարարության ընդունումից հետո։

Հիշեցնենք, որ Երեւան-Բաքու եւ Բաքու-Երեւան չարթերային չվերթների կազմակերպման համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է մոտ 18 մլն դրամ։