Ղազախստանը կարող է նոր առեւտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի միջով։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղին Աստանային կապահովի ուղիղ մուտք թուրքական նավահանգիստներ։

«Մենք այժմ անցնում ենք Ադրբեջանի միջով դեպի Վրաստանի Սեւ ծովի նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա մուտք գործել Նախիջեւան, ապա՝ անմիջապես Թուրքիա, նրա ծովային նավահանգիստներ»,- նշել է նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում։