Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը՝ ԱՄԷ-ում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցողների հանդիպման մասին, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Հաղորդվել էր, որ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը երեկ Աբու Դաբիում հանդիպել է ՌԴ պատվիրակության ներկայացուցիչների հետ, իսկ երեքշաբթի նախատեսված է բանակցությունների շարունակությունը։
Պեսկովը լրագրողներին ասել է, որ Կրեմլը հետևում է Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդագրություններին։ Նա հավելել է, որ առայժմ «նորություններ չկան» և ռուսաստանյան իշխանությունները հաղորդելու բան չունեն։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է իր նպատակներին հասնել հենց դիվանագիտական միջոցներով և շարունակում է բաց մնալ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար։





























