Հակակոռուպցիոն կոմիտեից դեռևս չեն արձագանքել «Տաշիր կապիտալ» ընկերության փաստաբանի՝ երկու շաբաթ առաջ ներկայացրած հաղորդմանն այն մասին, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակել ոլորտի հետ առնչություն չունեցող իր ծանոթին՝ անտեսելով նշանակման ընթացակարգը։ NEWS.am–ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ թեև օրենքը պարտադրում է քրեական վարույթ նախաձեռնել կամ չնախաձեռնելու դեպքում պատասխանել հաղորդմանը, սակայն շուրջ երկու շաբաթ է՝ կոմիտեից պատասխան չեն ստացել։

«Սա նշանակում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հեղինակազրկում է, չի պաշտպանում օրենքը, և առաջինը ինքն է խախտում օրենքը։  Բնականաբար, եթե այս ձևով վարվում է քննչական մարմնի ղեկավարը, մենք իրավապահ համակարգից լուրջ սպասելիքներ չենք կարող ունենալ։ Այն դեպքում, երբ որ Ռոմանոս Պետրոսյանը ամեն տեղ հարցազրույց է տալիս, որ ինքը բացահայտել է մեկ ու կես տասնյակից ավելի իրավախախտումներ և բոլոր դեպքերով հարուցվել են քրեական վարույթներ։ Այսինքն, այստեղ ընտրովի մոտեցում ենք տեսնում Ռոմանոս Պետրոսյանը 15 կամ 15-ից ավել«իրավախախտումներ» է բացահայտել, բոլորով հակակոռուպցիոն կոմիտեն վարույթներ է նախատեղնել։ Պարզ է, որ մենք իրավական ճգնաժամ ենք ապրում»,–ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։