«Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը ընտրություններում հաղթելու դեպքում Բաքվի հետ չի քննարկի անկլավների հարցը։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում։
Թաթոյանը ընդգծել է, որ իր համար անկլավներ չկան, կա միայն երկրի անվտանգություն։
«Ես կառաջնորդվեմ բացառապես անվտանգությամբ։ Ես չեմ քննարկի անկլավները։ Իմ երկրի անվտանգությունն ինձ համար կարմիր գիծ է։ Ինչպես ինքնիշխանությունն ու անկախությունը», - վստահեցրել է Թաթոյանը։











