Հաստատվել է Ադրբեջանում 23 գերիների առկայությունը։ Այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա համոզված է, որ մի օր այս գերիների թիվը կհասնի զրոյի։ «Սպասենք։ Վստահ եմ, որ գերիների թիվը որոշ պահի կնվազի մինչև զրո։ Վերադառնալու են բոլորը, այդ թվում նաև այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները», - վստահեցրել է Սիմոնյանը։ Ազգային ժողովի ղեկավարի խոսքով՝ կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլոր բանտարկյալները, առանց բացառության, վերադառնան հայրենիք։











