Իրանն այսօր ժամանակ է ձգում`հեռացնելով իրենից հարվածը ու հասկացնելով, թե ուր որ է պատրաստ է սկսել Արեւմուտքի հետ երկխոսությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ, սա Իրանի կողմից ճիշտ մարտավարություն է:

«Իրանին մի քանի քայլ է մնացել մինչեւ միջուկային զենքը, եւ եթե այն լինի, դա կարող է նշանակել այդ տիպի սպառազինության չտարածման ավարտը: Կփլուզվի հերթական արգելապատնեշը: Քսաներորդ դարի սկզբում պատերազմում էին հեծելազորի, հետո` ավիացիայի, իսկ հիմա միջուկային զենքի տարածման միջոցով»,-նշեց Սատանովսկին:

Խոսելով Իրանի շուրջ իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարների մասին` նա նշեց, որ ներկայումս Իրանն ունի  մեխանիզմներ` իր նկատմամբ ճնշմանը դիմակայելու համար: «Խոսքը բացահայտ առճակատման մասին չէ: Օրինակ, Իրանը սպառնաց փակել Հորմուզի նեղուցը, սակայն հնարավոր է եւ այլ կերպ: Իրանը կարող է դիմել սադրանքի, կեղծ մանյովրների:  Այդ երկիրն ունի ռեսուրս, ինչը թույլ է տալիս կտրուկ նվազեցնել Հորմուզի նեղուցով նավթի եւ հեղուկ գազի հոսքերը»,-ընդգծեց փորձագետը: