Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի ավելի մանրամասն հասկանամ նրանց դիրքորոշումներն ու մոտեցումները։ Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով եպիսկոպոսների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դատապարտող հայտարարությունն ու լրագրողի կարդացած հայտարարությունը։

Նա ողջունել է հայտարարությունը, ասելով, որ այն ցույց է տալիս, որ Եկեղեցին ունի հոգևորականներ, որոնք եռանդուն կերպով կատարում են նրա հոգևոր առաքելությունը: «Մինչև հնարավոր հանդիպումը լրացուցիչ մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ», - նշել է Փաշինյանը: