Ես երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից ՀՀ որևէ զորքի հետ քաշման մասին. Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասել է, որ 44-օրյա պատերազմի դրվագներով դատավարություններ են ընթանում՝ հիշեցնելով, որ ինքն էլ է հարցաքննվել գործերից մեկի շրջանակներում։ Փաշինյանը հավելել է, որ ինքը հրապարակայնորեն հարցաքննվել է նաև Հայաստանի խորհրդարանի քննիչ հանձնաժողովում։ «Ավելին, քննվել եմ ժողովրդի կողմից, 2021 թվականի ընտրությունները այդ ամբողջ քննությունն էր։ Իմ գործողությունները քննվել են և կարող են էլի քննվել։ 44-օրյա պատերազմի հետ կապված կա մի բան, որը որևէ մեկը չգիտի։ Ձեր կարծիքով քրեական գործերում ավելի շատ բան կան, քան հանրությունը գիտի։ Դա թյուր կարծիք է», - նշել է նա։











