Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակությունը Մոսկվա կժամանի հաջորդ շաբաթվա առաջին կեսին: Նա այդ մասին հայտարարել է Ղրղզստան կատարած այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Коммерсантъ»-ը:

«Մենք իսկապես կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և հանգամանալից ու լրջորեն կքննարկենք առաջարկվող յուրաքանչյուր կետը»,- ասել է Պուտինը: Ռուսաստանի նախագահը նշել է, որ ԱՄՆ պատվիրակության կազմը կորոշի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը: Ռուսաստանը կներկայացնեն Վլադիմիր Մեդինսկին, Յուրի Ուշակովը և ԱԳՆ ներկայացուցիչները:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռևս Ռուսաստանին չի փոխանցել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության պայմանագրերի նախագծերը: Սակայն, Մոսկվան ստացել է հարցերի մի շարք, որն առաջարկվել է քննարկել: «Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև Ժնևում կայացած բանակցություններից հետո նրանք միմյանց միջև որոշել են, որ բոլոր 28 կետը պետք է բաժանվի չորս բաղադրիչի: Այս ամենը մեզ փոխանցվել է, և, ընդհանուր առմամբ, մենք համաձայն ենք, որ սա կարող է հիմք ծառայել ապագա համաձայնագրերի համար»,- ասել է ՌԴ նախագահը: