Ճապոնիայի Հոկայդո կղզու Մուրորան քաղաքի Nippon Steel գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Ըստ հաղորդագրությունների, պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Դեկտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ փրկարարները դեռ պայքարում են հրդեհի դեմ: Վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել:
Ընկերությունը գտնվում է քաղաքի արդյունաբերական գոտում։



























