Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ արդեն մոտ երեք ժամ է ընթանում։
Հանդիպման մեկնարկը հայտարարվել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 19:35-ին։ Ավարտի մասին դեռևս չի հայտարարվել, հայտնել է ТАСС-ի թղթակիցը։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչը Կիրիլ Դմիտրիևը։ Ամերիկյան կողմից ներկայացնում է ձեռնարկատեր, ներդրող և Affinity Partners ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշները։





























