Տեղեկություններ չունեմ արքեպիսկոպոսներին ՔԿՀ խցերում գաղտնալսելու մասին։ Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Եթե փաստաբանը այլ տվյալ ունի՝ թող հրապարակի», - հավելել է նա։ Գալյանը վստահեցրել է, որ բանտախցերում գաղտնալսող սարքեր տեղադրված չեն։

Նա հավելեց, որ աշխատանքներ են տարվում ինքնասպանությունների և կալանավորների կողմից ինքնավնասում պատճառելու դեպքերի նվազեցման ուղղությամբ։

Նախարարը հայտնել է, որ դատարանները մինչ օրս պայմանականորեն վաղաժամկետ ազատ են արձակել 151 անձի՝ առանց նշելու, թե այս վիճակագրությունը որ ժամանակահատվածում է ներառված։ «Այս թիվն աճի միտում ունի», - եզրափակել է նա։