Nike ընկեությունը նոր ապարանջան է արտադրել, որը հաշվում է մարդու ֆիզիկական ակտիվությունը։

Nike+FuelBand-ը ֆիքսում է ցանկացած տեսակի գործողություն, սկսած բասկետբոլից, պարերից մինչեւ ամենօրյա շարժումները։ Դրանից հետո ձեր հավաքած միավորները փոխանցվում են NikeFuel-ին, որը ցույց է տալիս, թե որքանով է ձեր ցուցանիշը համապատասխանում նախապես պլանավորվածին։

Ապարանջանից օգտվողները Nikeplus.com կայքում կարող են իրենց ցուցանիշը համեմատել այլ մարդկանց ցուցանիշների հետ։

Ապարանջանի գինը ԱՄՆ-ում կլինի 149 դոլար, վաճառքում կհայտնվի փետրվարի 23-ից։