Կաթողիկոսի մոտ երեխայի առկայությունը վնասում է նրանով, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են զբաղվել հավաքագրումով՝ հաշվի առնելով նման խոցելիությունը։ Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դրանք ռիսկեր են, որոնք կապված են պետական անվտանգության հետ և պետությունը պետք է շատ ուշադիր լինի այդ հարցում։
Նա ակնհայտ է համարել, որ Մայր Աթոռը վերահսկվում է դրսից։
Նրա խոսքով՝ շատ հոգևորականներ ապրում են աղքատության եզրին, մինչդեռ մեկ այլ խումբ կուտակել է հսկայական հարստություն։ «Սա խնդիր է», - ասել է Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ որևէ ակնկալիք չունի, որ Հայ Առաքելական եկեղեցին կունենա իրեն հավատարիմ կաթողիկոս։
Փաշինյանը նաև վստահեցրել է, որ Հայաստանում միանձնյա կառավարում չկա, այլ ժողովրդի կառավարում է։ Նա կրկին նշել է, որ մտադիր է հանրությանը նոր Սահմանադրություն առաջարկել։ «Ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնելու», - եզրափակել է Փաշինյանը։




























