Այժմ կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր առաջնագծի զորքերը պաշտպանված են շատ բարձր մակարդակով՝ թե՛ վերևից, թե՛ առջևից, թե՛ թիկունքից։ Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Մեր ՀՕՊ համակարգերը ինչո՞ւ չեն արդիականացվել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Սեդրակիչի կառավարման շրջանում։ ՀՕՊ համակարգը արդիականացվել է 2018 թվականին, երբ ձեռք բերվեցին Tor համակարգեր։ Բայց դա բավարար չէր ամբողջը պահելու համար։
Երբ որ վարչապետը առաջարկում է գնանք նոր ձեռք բերված սպառազինություն տեսնենք՝ գնացինք և ի զարմանս ինձ ես չտեսա ընդդիմադիր պատգամավորի», - նշել է Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ 2016 թվականին կային նաև հնացած ՀՕՊ համակարգեր, որոնց համար նույնիսկ պահեստամասեր չեն եղել։











