Երկրի բնակչության մեծ մասը (53 տոկոս) իրեն երջանիկ է համարում, եւ նրանք չորս անգամ գերազանցում են դժբախտներին (13 տոկոս): Այդպիսի արդյունքներ են ցույց տվել սոցիոլոգիական հարցումները, որը անց է կացվել Gallup International ասոցիացիայի ամենամյա գլոբալ միջազգային հարցման արդյունքում (Global Barometer of HAPPINESS FOR 2011):
Տվյալ հարցման արդյունքներով, Հայաստանում գերազանցող մեծամասնությունը լավատեսներ են: Այստեղ բնակչության 70 տոկոսը իրեն երջանիկ է համարում, դժբախտ է զգում միայն 10 տոկոսը: 18 տոկոսը «ոչ երջանիկ է, ոչ դժբախտ», իսկ 2 տոկոսը չեն կարողացել կողմնորոշվել, թե ինչ պատասխան տալ: Ընդհանուր առմամբ, հարցման են ենթարկվել 5 հարյուր մարդ:
Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, մեծ տոկոս են կազմում այն մարդիկ, ովքեր չեզոք պատասխան են տվել (38 տոկոս), քչերն են իրենց համարում դժբախտ: 1000 հարցվածներից 52 տոկոսը երջանիկ է, դժբախտ է` 6 տոկոսը, չեն կողմորոշվել` 4 տոկոսը: Գրեթե նման թվեր են գրանցվել Ադրբեջանում, այստեղ երջանիկների թիվը 58 տոկոս, դժբախտներինը` 4 տոկոսը, միջինը` 36 տոկոսը, իսկ իրենց վիճակից անտեղյակ են 2 տոկոսը:

























