Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել 3+3 ձևաչափով հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք կարծում ենք, որ հայկական կողմը ոչ մի հիմք չունի Ադրբեջանի կողմից 2024 թվականին հնչեցված առաջարկը չընդունելու համար։ Մեր առաջարկը մնում է ուժի մեջ», - հայտարարել է Բայրամովը։

«Երբ ստեղծվեց «3+3» ձևաչափը, հայտարարվեց, որ այդ նախաձեռնությունն առաջարկվել է Ադրբեջանի նախագահի կողմից և այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում։ 2024 թվականի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանի նախագահությամբ և նշվել էր, որ Հայաստանի հետագա համաձայնության դեպքում այն նույնպես կանցկացվի այնտեղ։ Ցավոք, նման համաձայնություն չի ստացվել և հայկական կողմը դրան համաձայնություն չի տվել։ Հիմա այլ իրավիճակ է, այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով», - հայտարարել է նա։