Անգլիայի առաջնության 24-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 7:1 հաշվով ջախջախեց «Բլեքբեռնին»:

Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Ռոբին վան Պերսին, ով իր գոլերի քանակը հասցրեց 22-ի: Մեկական գնդակ խփեցին Միկել Արտետան ու Թիերի Անրին, իսկ 18-ամյա կիսապաշտպան Ալեքս Չեմբեռլենը դարձավ դուբլի հեղինակ: Հյուրերի կազմում 43-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ ֆրանսիացի պաշտպան Գաել Ժիվեն, իսկ հեղինակության գնդակը խփեց Մորտեն Պեդերսենը:

«Արսենալ» - «Բլեքբեռն»՝ 7:1

Վան Պերսի, 2, 38, 62, Չեմբեռլեն, 40, 54, Արտերա, 51, Անրի, 90 – Պեդերսեն, 32