Համացանցում հրապարակվել են Լատվիայի նախագահի խորհրդական Էլինա Էգլեի ինտիմ լուսանկարները:

Ինչպես հաղորդում է  Mixnews-ը, ինքը` Էգլեն խոստովանել է, որ այդ լուսանկարներում ինքն  է` նշելով, որ դրանք գողացվել են իր անձնական համակարգչից:

Հարցին, թե ով կարող է դրանք տեղադրել համացանցում` Էգլեն ասել է, որ չգիտի` նշելով, որ նման ձեւով «փորձում են ազդել իր քաղաքական կարիերայի վրա»:

Հարուցվել է քրեական գործ` լուսանկարների գողության փաստով:  Լուսանկարներից ակնհայտ երեւում է, որ  դրանք Էգլեն անձամբ է արել` տանը: Դրանցում նախագահի խորհրդականը ցուցադրում է տպավորիչ չափերի կուրծքը: