Ես արել եմ երեք առաջարկ. Առաջինը՝ փակել բոլոր օնլայն կազինոները Հայաստանում, ինչպես դա արել են տարբեր երկրներում, երկրորդ առաջարկը, որը փորձելու են առաջ տանել, վերաբերում է նրան, որ պետք է պետականացնել բոլոր կազինոները և օնլայն շահումով խաղերը, ինչպես աշխարհի տարբեր երկներում է՝ Չինաստանում, Սինգապուրում, Թուրքիայում, Ադրբեջանում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հարցին՝ ինքն իրեն տեսնում է գործադիր իշխանության մեջ, թե՞ օրենսդիր, նա պատասխանեց. «Ես ինձ տեսնում եմ Ազգային ժողովում և որևէ ամբիցիա չունեմ այլ պաշտոն զբաղեցնելու»։
Նա հերքեց մամուլի տեղեկությունները, թե ինքը կամ իր եղբայրը Երևանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեն, և նաև դա է պատճառներից մեկը, որ ՔՊ վարչությունն իրեն չի ընդգրկել ՔՊ ցուցակում։
«Չկա նման հավակնություն, չի կարող լինել։ Տիգրան Ավինյանը չի մասնակցել այդ նիստին և դեմ չի եղել։ Տիգրան Ավինյանը իմ ընկերն է և նաև բանավոր խոսքում ասել է, որ ցավում է այդ որոշման համար։ Եթե ինքը տեղում լիներ՝ կքվեարկեր, կողմ։ Սա ուզում եմ ասել, որպեսզի Տիգրան Ավինյանի հետ կապված բոլոր քննարկումները փակենք, նա իմ ընկերն է, նա սատարում է ինձ, ես սատարում եմ իրեն։ Նրան համարում եմ Հայաստանի Երևանի լավագույն քաղաքապետերից մեկը, եթե ոչ ամենալավը»։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին հարցին, Հայկ Սարգսյանը միայն նշեց, որ առաջիկայում կխոսի այդ մասին։ Հարցին՝ Ալեն Սիմոնյանը ձեր ընկե՞րն է, նա բացասական պատասխան տվեց»։











