Քննարկումները շարունակվում են, ես ոչ մի ասելիք չունեմ այս պահին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով լուրերին, որ ՔՊ վարչությունը մերժել է իրեն ներառել 2026–ի ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակում։

«Քննարկումները շարունակվում են, եթե ինչ–որ նոր բան լինի, ես ձեզ կհայտնեմ»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է Պ վարչությունն իրեն մերժել, Սարուխանյանը պատասխանեց. «Ես նման բան ասե՞լ եմ, ես միայն ասում եմ, որ քննարկումները շարունակվում են։ Գյումրիից եկել եմ, Գյումրի էլ կգնամ»։

 Նա սուտ որակեց, ետղեկությունները, որ Գյումրիում ՔՊ կառույցը չի կարողացել նորմալ ձևավորել, այդ հիմնավորմամբ են իրեն մերժել։

ՔՊ–ական պատգամավորն անպատասխան թողեց նաև հարցը, թե ճի՞շտ է արդյոք, որ կաթողիկոսի դեմ Գյումրիում ինքը ստորագրահավաք է սկսել։