Թե որտեղ ես կհայտնվեմ, ՔՊ ցուցակում, թե գործադիրում, թե որեւէ այլ տեղ, դա իմ անհատական որոշելիքը չէ. ես թիմ եմ ներկայացնում և քաղաքական թիմը պետք է որոշի դա. Իմ կարծիքը բնականաբար հարցնելու են, բայց ամեն դեպքում դա իմ անհատական որոշելիքը չէ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
Հարցին՝ եթե ՔՊ վարչությունը մերժի իրեն ընդգրկել ՔՊ նախընտրական ցուցակում, ինքը կբողոքարկի՞, ինչպես պատրաստվում է անել ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, Ղահրամանյանը բացասական պատասխան տվեց. «Ես չեմ բողոքարկի։ Եթե վարչությունը մերժի իմ թեկնածության հաստատումը, որովհետև հետագայում արդեն համագումարը պետք է ընտրի, ով որտեղ է, ես կգտնեմ, որ լավ չեմ աշխատել, ինձ չեմ արդարացրել կամ այլ պատճառներ են եղել, որ վարչությունը չի հաստատել»։











