Սսյուրպրիզ է լինելու, շատ գեղեցիկ տոնածառ է լինելու Գյումրիում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ ով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։
«Այն, որ նշում են՝ քինախնդրություն, չկա այդպիսի բան, պարզապես այս տոնածառը ավելի բարձր, ավելի գեղեցիկ է լինելու և ինքը բնական ճյուղերով է։ Զարդարանքի համար անհրաժեշտ կլինի 22 մլն դրամ։
Մոնտաժումը, ապամոնտաժումը առանձին գումար է, որը բարերար ինքն իր կողմից է տալու։ 22 միլիոն դրամը հատկացվելու է նոր զարդարանքների, դեկորների, փողոցների զարդարանքների համար, միայն դրա գումարն է։ Վերանորոգումն էլ կազմել է 671 000 դրամ, որը փոխանցվել է արդեն»,–ասաց նա՝ չցանկանալով նշել բարերարի անունը. «Հիմա չեմ ասում, թող դա լինի սյուրպրիզ, օրը կգա կասեմ»։
Նշենք, որ շրջանառվում է տեղեկություն, որ այդ բարերաը անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանն է։











