«Օրինաց երկիր» կուսակցությունը ժամանակավրեպ է համարում Հայաստանում խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ անցումը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսում նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղնիե Բիշարյանը:
Անդրադառնալով այդ հարցով փետրվարի 15-ին կայանալիք խորհրդարանական լսումներին, նա հայտարարեց, որ քննարկել կարելի է, բայց համակարգը փոխելը ժամանակավրեպ է: «Մինչեւ ընտրություններ 3 ամիս է մնացել»,-հիշեցրեց Բիշարյանը:
Միաժամանակ, նա նշեց, որ սկզբունքորեն, ՕԵԿ-ը դեմ չէ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց կարծում է, որ դրա համար ժամանակ է հարկավոր:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսին:




























