Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին կարող են արդեն գարնանը ամուսիններ դառնալ: Այդ մասին հաղորդում է լոնդոնյան Daily Mail-ը`վկայակոչելով զույգի ընկերներին, ովքեր նշել են, թե քննարկվում է արարողությունը փեսացուի հայրենի քաղաքում` Սփրինգֆիլդում անցկացնելու հնարավորությունը:
Արարաղությունը ներառելու է  Կամբոջայի, Վիետնամի, Եթովպիայի եւ Նամիբիայի (որտեղից ծնունդով նրանց երախաններն են) ավանդույթներ եւ ծիսակատարություններ:  Նամիբիայում է ծնվել Շիլոն, նրանց կենսաբանական դուստրը: Փիթն ու Ջոլին վաղուց են ուսումնասիրում այդ երկրների հարսանեկան ավանդույթները, եւ նույնիսկ փորձեր են անցկացնում, որոնցում գլխավոր դերում երեխաներն են:
Արարողությանը մասնակցելու են միայն զույգի մտերիմներն ու հարազատները, այն անցնելու է գաղտնիության մթնոլորտում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ տված հարցազրույցում Փիթը հաստատել էր հարսանիքի հնարավորութունը` ասելով, որ իրենք երազում են ամուսնանալ, քանի որ դա կարեւոր է իրենց երեխաների համար: