ԱՄՆ-ը փակել է իր դեսպանատունը Սիրիայում ահագնացող իրավիճակի պատճառով: Փետրվարի 6-ի երեկոյան դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցները, այդ թվում` դեսպան Ռոբերտ Ֆորդը Դամասկոսից վերադարձել են հայրենիք:
«Մենք, ինչպես եւ այլ երկրների դիվանագետները սիրիական կառավարությանը հայտնել ենք մեր մտահոգությունները աշխատակիցների անվտանգության վերաբերյալ, բայց այս վարչակազմը ունակ չէ արձագանքելու իրավիճակին»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Նրա խոսքով, Ֆորդը կպահպանի իր պաշտոնը, բայց առայժմ կաշխատի Վաշինգթոնից: Նա շփումներ կպահի «սիրիական ընդդիմության հետ» եւ նպաստելու խաղաղ քաղաքական վերափոխումներին:
Պետքարտուղարությունը դեռ հունվարի 21-ին հաղորդել էր, որ չի բացառում ներկայացուցչության փակումն` իրավիճակի սրման պատճառով:




























