Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախարարն ու դեսպանը քննարկել են հետևյալ հարցերը՝

  • սահմանադրական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները.
  • ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և այդ շրջանակում նախարարության ստանձնած պարտավորությունները.
  • անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ստեղծումը.
  • դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները.
  • կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և լոբբինգի կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը: