Չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան փորձարկել է իր նորագույն զենիթային հրթիռները, որոնց արձակմանը հետևել է առաջնորդ Կիմ Չեն Ընը, հաղորդում է Կորեայի հեռագրային գլխավոր գործակալությունը։

«Դեկտեմբերի 24-ին ԿԺԴՀ-ի գլխավոր հրթիռային վարչությունը փորձարկել է Ճապոնական ծովում մշակվող իր նորագույն բարձր բարձրության, հեռահար զենիթային հրթիռները», - հաղորդել է գործակալությունը։

Հստակեցվում է, որ սա առաջին փորձարկումն է, որը «նպատակաուղղված է ՀՕՊ միջոցների տեխնոլոգիաների զարգացման շրջանակներում մեծ բարձրության և հեռահարության նոր զենիթահրթիռային համակարգի մարտավարատեխնիկական բնութագրերի գնահատմանը»։

Արձակված հրթիռները խոցել են պայմանական օդային թիրախները՝ 200 կմ հեռավորության վրա։

«Կիմ Չեն Ընը շնորհավորել է փորձարկման հաջողության առթիվ», - ընդգծում է Կորեայի հեռագրային գլխավոր գործակալությունը։