Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները, այո, տեղեկություններ են հավաքում և փոխանցում։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից ավելի տեղեկություն չեմ կարող հայտնել», - հավելել է նա։ Նրա խոսքով՝ Հայաստանի համապատասխան մարմինները աշխատում են այս հարցի շուրջ։

Նշենք, որ վերջերս հաղորդվել է, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է ծանր վիճակում: Խաչատրյանի առողջական վիճակի բարելավման մասին հայտարարվել է ավելի ուշ: