TRIPP-ի («Թրամփի ուղի») շրջանակներում տեսանլի աշխատանքները կիրականացվեն 2026 թվականի երկրորդ կեսին։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ենթադրել է, որ առաջին նախագիծը կլինի երկաթուղու անցկացումը։ «Մեր ընկալմամբ՝ առաջինը պետք է լինի երկաթուղին, քանի որ անցյալում համապատասխան երթուղիները գործել են», - նշել է Փաշինյանը։ Նա չի բացառել, որ գազատարների և նավթամուղների անցկացման նախագծերը կիրականացվեն ավելի վաղ, քան նախատեսվում էր։
Վարչապետը հայտարարել է, որ նախագծի իրականացման շրջանակը ներկայումս մշակվում է ու Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստորագրել համապատասխան փաստաթուղթը, որից հետո կսկսվի TRIPP նախագծի հաջորդ փուլը։
Նա հավելել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումն ուղղակիորեն կապված է սահմանների դելիմիտացիայի հետ։ Փաշինյանը պարզաբանել է, որ եթե որևէ հատվածով պետք է անցնի այս կամ այն ենթակառուցվածքը (երկաթուղի, գազատար, նավթամուղ և այլն), ապա մինչև շինարարության մեկնարկը կարևոր է հստակ արձանագրել, թե որտեղով է անցնում պետական սահմանը, քանի որ դա կապված է կազմակերպչական, տնտեսական, իրավական և այլ հարցերի հետ։





























